Խարկովում հրթիռակոծության հետեւանքով ազգությամբ հայ ընտանիքի անդամներ են վիրավորվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈւկրաինայի Խարկով քաղաքում հրթիռակոծման հետեւանքով ազգությամբ հայ ընտանիք է վիրավորվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Խարկովի Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ծանր բեկորային վնասվածք են ստացել հայրը, մայրը եւ նրանց երկու երեխաները։
«Ստացած վիրավորումները ծանր են, սակայն առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ վիրահատությունից հետո։ Հայ ամուսինները դեռեւս չեն կարողանում քայլել, երեխաների վիճակը համեմատաբար լավ է։ Ընտանիքը հարվածի պահին եղել է իրենց բնակարանում»,- պատմեց Համլետ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ընտանիքը վիրավորում է ստացել մարտի 1–ին, սակայն տեղեկությունն այսօր է ստացվել։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



