Ուկրաինան համաձայնել է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել փակ ռեժիմում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինական պատվիրակության անդամ, Ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան Լվովում կայացած ճեպազրույցում ասել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են բանակցություններ վարել փակ ռեժիմում, որպեսզի «գոնե ինչ-որ կերպ պայմանավորվեն», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Իր հերթին ուկրաինական պատվիրակության մեկ այլ ներկայացուցիչ՝ նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը կոշտ է։
«Սակայն Ուկրաինայի Գերագույն հրամանատարի (նախագահ Վլադիմիր Զելենսկի) և ընդհանուր առմամբ Ուկրաինայի դիրքորոշումը նույնպես կոշտ է, ուստի բանակցությունները դժվար կընթանան, բայց դրանք կընթանան»,- ասել է նա։
Խորհրդականի խոսքով՝ ուկրաինական կողմը հստակ հասկանում է Մոսկվայի դիրքորոշումը։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



