Մեքենան ընկել է գետը. 22-ամյա վարորդը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 4-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին 53-ամյա մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ որդին՝ 2000 թ. ծնված Մելսիկ Հովսեփյանը, մարտի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իր «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել տնից և չի վերադարձել: Հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և փնտրողական աշխատանքների շնորհիվ Ստեփանավան քաղաքի ոլորաններում՝ Ձորագետ գետի՝ կամրջի տակով անցնող հատվածում հայտնաբերվել է «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ավտոմեքենան կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 60 մ բարձրությունից ընկել գետը:
Ավտոմեքենայում հայտնաբերվել է Մելսիկ Հովսեփյանի դին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



