Կիևը ցանկանում է հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները ցույց են տալիս, որ նա ձգտում է հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև։ Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաեւի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Ես հարց ունեմ. եթե նա (Զելենսկին) այնքան վրդովված է, որ ՆԱՏՕ-ն չպաշտպանեց իրեն, ինչպես նա էր հույս ուներ, ապա նա դեռ հույսը դնում է հակամարտությունը լուծելու վրա՝ ՆԱՏՕ-ին ներգրավելով այս ամբողջ պատմության մեջ, այլ ոչ թե բանակցությունների միջոցով: Այսպիսով, պարզվում է, որ նա չի լսում անընդհատ հայտարարությունները, որոնք հնչում են Վաշինգտոնից, Փարիզից, Բեռլինից և այլ մայրաքաղաքներից, թե ՆԱՏՕ-ն չի պատրաստվում միջամտել այս հակամարտությանը։ Եվ ստացվում է, որ նա դեռ ձգտում է ՆԱՏՕ-ի մասնակցությամբ հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև»,- ասաց նախարարը։