Ուկրաինայում հեռակա կարգով ձերբակալել են Գազմանովին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի իշխանությունները հեռակա կարգով ձերբակալել են ռուս կատարող Օլեգ Գազմանովին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն կատարելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի ֆեյսբուքյան էջին։
«Օլեգ Միխայլովիչ Գազմանով, ես քեզ համար նորություն ունեմ: Ոչ մի անձնական բան: Ամեն մեկն իր գործն ունի, ինչպես ասում են։ Որպես ուկրաինացի դատախազ, ուզում եմ պաշտոնապես տեղեկացնել, որ ուկրաինական դատարանը համաձայնել է ուկրաինացի դատախազների միջնորդությանը և թույլ է տվել ձերբակալել Ձեզ` խափանման միջոց ընտրելու համար Ուկրաինայի տարածք բերելու նպատակով»,- գրել է նա։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



