Վիլնյուսում ծեծի են ենթարկել ռուս դիվանագետին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎիլնյուսում անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել ռուս դիվանագետի: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Լիտվայի մայրաքաղաքում ռուս դիվանագետի վրա հարձակվել են ֆիզիկական ուժի կիրառմամբ, փորձեր են արվել ճնշում գործադրել դեսպանի վրա։ Մեր ներկայացուցչություններն արդեն համապատասխան նոտաներ են ուղարկել, սակայն Բալթյան իշխանությունների ձեռնարկած միջոցները ռուսական արտաքին առաքելությունների պաշտպանության համար ակնհայտորեն անբավարար են»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Լիտվայում Ռուսաստանի դեսպանատունը նոտա է հղել այս երկրի արտաքին գործերի նախարարությանը՝ դիվանագետներին ուղղված սպառնալիքների և դեսպանի վրա ճնշում գործադրելու փաստերի առնչությամբ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



