ՌԴ քաղաքացիները ամսվա ընթացքում կարող են արտասահման փոխանցել ոչ ավել, քան 5000 դոլար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի կենտրոնական բանկը, ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով, որոշել է սահմանափակել ֆիզիկական անձանց կողմից արտասահմանյան բանկային փոխանցումները ամսական 5000 դոլարի չափով, ասվում է տարածված հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ռուսաստանի Բանկը, հաշվի առնելով արտարժույթի շուկայում աճող անկայունությունը, ի լրումն ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված նախկինում ընդունված որոշումների, բանկերին հանձնարարում է սահմանափակել ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից արտասահմանյան փոխանցումները 5000 դոլարի չափով»,- հայտնել է ՌԴ ԿԲ-ն:
Նշվում է, որ սահմանափակումները տարածվում են առանց բանկային հաշիվ բացելու փոխանցումների և ՌԴ քաղաքացիների հաշիվներից փոխանցումների վրա:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



