«Ուկրաինան շատ մոտ էր միջուկային զենք ստեղծելուն»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎլադիմիր Զելենսկու խոսքերը Մյունխենում Ուկրաինայի միջուկային կարգավիճակի վերաբերյալ հավակնությունների մասին պատահական չէին, այն կարող է իրականություն դառնալ շատ մոտ ապագայում, ՌԻԱ Նովոստիին ասել է ռուսական իրավասու գերատեսչություններից մեկի ներկայացուցիչը։
«Փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովում Զելենսկու հայտարարությունը Ուկրաինայի համար միջուկային կարգավիճակ ստանալու հնարավորության մասին պատահական չէր: 1994 թվականին միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին միանալուց անմիջապես հետո՝ որպես ոչ միջուկային պետություն, Ուկրաինան սկսեց իրականացնել НИОКР (հետազոտական, մշակման աշխատանքներ.-խմբ.)՝ տեխնոլոգիական հիմքեր ստեղծել սեփական միջուկային զենքը ստեղծելու համար»,- ասել է գործակալության աղբյուրը:
Նրա խոսքով, այս աշխատանքները հստակ արտահայտված գործնական ուղղվածություն և աճող ակտիվություն են ձեռք բերել 2014 թվականին՝ Պյոտր Պորոշենկոյի լուռ հրահանգով, ով այն ժամանակ զբաղեցրել է նախագահի պաշտոնը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



