Վահե Հակոբյանը հավաստիացրել է, որ երբեք բաժնեմաս չի ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում
ՔԱՂԱՔԱԿԱՆԵս երբեք բաժնեմաս չեմ ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Այս մասին մարտի 7-ին Ազգային ժողովի ճեպազրույցում ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Պատգամավորի խոսքով՝ ինքը հոգնել է նման խոսակցություններից։ «Ես հոգնել եմ խոսել այդ մասին։ Ես բաժնեմաս չունեմ, երբեւիցե չեմ ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Մինչեւ 2016թ. ես եղել եմ ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալը, 2016-2018թթ.՝ Սյունիքի մարզպետը, 2019 թվականից՝ խորհրդի անդամ, բայց մինչեւ 2020թ. օգոստոսի 2-ը»,- ասել է Հակոբյանը։ Նա հավաստիացրել է, որ իր մասնակցությունը կոմբինատի կյանքին սահմանափակվել է միայն դրանով։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



