Ռուսաստանը շուտով հնարավոր է զրկվի համացանցից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Համացանցի արգելափակում պետության ներսից չի պլանավորվում»,- այս մասին հայտնում է ՏՏ նախարարությունը։
Interfax-ի փոխանցմամբ՝ նրանք ընդգծել են, որ ռուսական կայքերը շարունակական հարձակումների տակ են գտնվում արտասահմանից։ Այդ կապակցությամբ նախարարությունում նշել են, որ իրենք պատրաստվում են տարբեր սցենարների՝ ապահովելու ռուսական ռեսուրսների հասանելիությունը»։
ՏՏ նախարարությունը նաև հայտնել է պետական մարմիններին «կիբերհիգիենայի» պահպանման վերաբերյալ առաջարկություններ պարունակող նամակ ուղարկելու մասին։ Նրանք, ըստ նախարարության, պետք է օգնեն արդյունավետ աշխատանք կազմակերպել ռեսուրսները «վնասակար տրաֆիկից» պաշտպանելու, ծառայությունների գործունեությունը պաշտպանելու և դոմենների անունների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար։
Վերջին օրերին Ռուսաստանի իշխանություններն արգելափակել են մի շարք ինտերնետային ծառայություններ ու կայքերի հասանելիություն։ Մասնավորապես արգելափակվել են Facebook, Twitter, Meduza, Mediazona, Republic և այլ կայքեր, որոնք իշխանությունների կողմից ճանաչվել են որպես օտարերկրյա գործակալներ։ Դադարեցվել են նաև «Էխո Մոսկվի» ռադիոկայանի և «Անձրև» հեռուստաալիքի հեռարձակումները։