Քայլելն ավելորդ քաշից ազատվելու լավագույն միջոցն է
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Ավելորդ կիլոգրամներից ազատվելու և ֆիզիկական վիճակը բարելավելու համար լավագույն միջոցն աերոբիկ ծանրաբեռնվածությունն է:
Բժիշկները քայլքը, զբոսանքը համարում են ֆիզիկական վիճակը կարգավորելու լավագույն միջոցը: Հայտնի է, որ աերոբիկ ծանրաբեռնվածությունը զարգացնում է շնչառական, սիրտ-անոթային համակարգերը, լավացնում թթվածնի յուրացումն օրգանիզմի կողմից:
Որպես առողջության բարելավման տարբերակ` բժիշկներն առաջարկում են աշխատանքի գնալ ոտքով, եթե, իհարկե, աշխատավայրը շատ հեռու չէ տնից, կամ մի քանի կանգառ քայլել: Բացի այդ, կարելի է լրիվ կամ մասամբ հրաժարվել վերելակից: Աստիճաններով բարձրանալը և իջնելը հանդիսանում են ազդրերի համար ամենաակտիվ վարժություններից: Անծանոթ վայրերում զբոսանքները ևս օգնում են համատեղել հաճելին և օգտակարը:



