Mercedes-ը բախվել է բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել է. վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 67-ամյա Գրիշա Ղազարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հարվածել քարերին և կողաշրջվել: Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Գ. Ղազարյանը տեղում մահացել է:
Օպերատիվորեն ժամանել է Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են նրա մահը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



