Երևանից Մոսկվա թռչող օդանավը երեխայի կոկորդում մնացած խնձորի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանից Մոսկվա թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել՝ օդանավում գտնվող 9 ամսական աղջնակի շնչահեղձության դեպքի հետ կապված։ Այս մասին հայտնում է «KP-Samara»-ն՝ հղում անելով Սամարայի օդանավակայանի մամուլի ծառայությանը։
Ինքնաթիռը օդանավակայան է ժամանել մարտի 7-ին՝ ժամը 20:00-ին։ Ավելի ուշ պարզվել է, թռիչքի ժամանակ 9-ամսական աղջիկը խեղդվել է խնձորից, որը նրան տվել են ծնողները։
Օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել։
Օդանավակայանում աղջկան զննելուց հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։ Այժմ երեխայի առողջությանը վտանգ չի սպառնում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



