Պուտինին չի հաջողվի հաղթել Ուկրաինային. Բայդեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չի հաջողվի ամբողջությամբ գրավել Ուկրաինան։ Ամերիկացի առաջնորդը նշել է ուկրաինացիների խիզախությունը և ընդգծել, որ նրանք «ոգեշնչում են ողջ աշխարհին»։
Միացյալ Նահանգների ղեկավարը համապատասխան հայտարարություններով հանդես է եկել երեքշաբթի օրը՝ մարտի 8-ին: Տեսանյութը հեռարձակել է «Ամերիկայի ձայնը» յութուբյան ալիքը։ «Պուտինին չի հաջողվի հաղթել Ուկրաինային»,- ասել է Բայդենը։
Նա նշել է, որ վերջին օրերին Ուկրաինայի ժողովուրդն իր խիզախությամբ ոգեշնչել է ողջ աշխարհին։
«Ուկրաինան երբեք չի գրավվի Պուտինի կողմից, նա կարող է գրավել մեկ քաղաք, բայց չի կարող գրավել ամբողջ երկիրը»,- վստահ է ԱՄՆ նախագահը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



