Պուտինը հանձնարարել է ապահովել ՌԴ-ի որոշակի ապրանքների եւ հումքի արտահանման և ներմուծման արգելքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արտաքին տնտեսական գործունեության ոլորտում հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին հրամանագիր է ստորագրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ռուսական պետության ղեկավարը հանձնարարել է երկու օրում կազմել այն պետությունների ցուցակները, ուր կարգելվի որոշակի ապրանքների եւ հումքի ներմուծումը։
Նա նաեւ հանձնարարել է մինչեւ դեկտեմբերի 31-ը ապահովել Ռուսաստանի Դաշնություն կառավարության կողմից սահմանված ցուցակներով ապրանքների եւ հումքի արտահանման եւ ներմուծման արգելքը։ Ռուսաստանի Դաշնություն արտահանման եւ ներմուծման արգելքը չի վերաբերի քաղաքացիների կողմից անձնական կարիքների համար փոխադրվող ապրանքներին եւ հումքին, ասվում է հրամանագրում։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



