Լեհաստանը պատրաստ է իր բոլոր «ՄիԳ-29» կործանիչները Գերմանիայում ամերիկյան ավիաբազային փոխանցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանի կառավարությունը պատրաստ է իր բոլոր «ՄիԳ-29» կործանիչները Գերմանիայում ամերիկյան ավիաբազային փոխանցել։
«Նախագահի եւ կառավարության խորհրդակցություններից հետո Լեհաստանի Հանրապետության իշխանությունները պատրաստ են իրենց բոլոր «ՄիԳ-29» կործանիչները անհապաղ եւ անհատույց տեղակայել Ռամշտայն ավիաբազայում՝տրամադրելով դրանք ԱՄՆ-ին»,- ասվում է Լեհաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Միաժամանակ Լեհաստանը ԱՄՆ-ին խնդրում է իրեն տալ նախկինում օգտագործված ինքնաթիռները, որոնք շահագործման համապատասխան հնարավորություններ ունեն։ Լեհաստանը պատրաստ է անհապաղ պայմաններ սահմանել ինքնաթիռների գնման համար։
Լեհաստանի կառավարությունը նաեւ խնդրում է ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցներին, որոնք «ՄիԳ-29» ունեն, նույն կերպ վարվել:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



