Ռումինիան կչեղարկի կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌումինիան կչեղարկի կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները եւ չի պահանջի թվային անցագիր հաստատություններ մտնելու համար, հանվելու է նաեւ դիմակներ կրելու պարտադրանքը։ Այս մասին ասել է առողջապահության նախարար Ալեքսանդրու Ռաֆիլան։
Երկիրը Եվրամիությունում երկրորդն է ամենաքիչ պատվաստվածների թվով. բնակչության հազիվ 42 տոկոսն է լիովին պատվաստվել։ Համավարակը խլել է 64 094 մարդու կյանք ԵՄ 20 միլիոնանոց պետությունում, տեղեկացրել է Reuters-ը։
Վերջին մեկ օրում Ռումինիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը 5 461 է եղել, ինչը բավական հեռու է փետրվարի սկզբի 40 018 ռեկորդային մակարդակից։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



