ԱՄՆ-ն սպառնացել է Չինաստանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Առեւտրի նախարար Ջինա Ռայմոնդոն սպառնացել է չինական ընկերությունների հանդեպ սանկցիաներ կիրառել եւ արգելել ամերիկյան տեխնոլոգիաների հանդեպ հասանելիությունը, եթե վերջիններս որոշեն խախտել ռուսական սանկցիաները։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։
Համաձայն հրապարակման, Ռայմոնդոն ասել է, որ Բայդենի վարչակազմը կարող է դադարեցնել SMIC-ի եւ մյուս չինական չիպեր եւ այլ արտադրանք թողարկող ընկերությունների հասանելիությունը ամերիկյան արտադրության ամենից ժամանակակից արտադրատեսակների հանդեպ։ NYT-ը հայտնում է, որ ամերիկյան կողմը կարող է արգելափակել ցանկացած չինական ընկերության, որը կխախտի Ռուսաստան եւ Բելառուս չիպերի արտահանման արգելքը։
Նշենք, որ Ռուսաստանն իր չիպերի մեծ մասը գնում էր Չինաստանից, նախքան Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելը։