Ավստրիան կասեցնում է կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման մասին օրենքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրիայի կառավարությունը որոշել է կասեցնել պարտադիր պատվաստումների մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել այս տարվա փետրվարին։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ավստրիայի դաշնային կանցլերի գրասենյակում Եվրոպական հարցերի և սահմանադրության նախարար Կարոլին Էդշտադլերը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, կառավարությանն առընթեր հատուկ փորձագիտական հանձնաժողովը խորհուրդ է տվել ժամանակավորապես հրաժարվել կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումներից՝ առողջապահական համակարգում կայուն իրավիճակի պատճառով։
«Առողջապահության նախարարի հետ խորհրդակցություններից հետո մենք հանգել ենք որոշման՝ հետևել հանձնաժողովի առաջարկին և, ըստ այդմ, կասեցնել պարտադիր պատվաստումը»,- ասել է Էդստադլերը Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



