Գազի գները Եվրոպայում անկում են ապրում ռեկորդային աճից հետո
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸստ Լոնդոնի ICE բորսայի տվյալների՝ Եվրոպայում գազի գինը երկուշաբթի օրը հազար խորանարդ մետրի դիմաց գրեթե 3900 դոլարի և երեքշաբթի 3300 դոլարի նշագիծը պահելուց հետո, չորեքշաբթի իջել է 2000 դոլարի:
Առևտրային նստաշրջանի բացման ժամանակ ամենալիկվիդային TTF կենտրոնի ինդեքսում ապրիլյան ֆյուչերսների արժեքը կազմել է 2310 դոլար: Գնանշումները ցույց են տվել կայուն անկում և արդեն իջել են 1945 դոլարի մակարդակին, որը 19,6%-ով ցածր է նախորդ օրվա 2418,2 դոլար հաշվարկային գնից
Եվրոպայում գազի արժեքը վերջին օրերին ցույց է տվել ուժեղ անկայունություն։ Այն աճել է այն բանից հետո, երբ փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր ստորագրեց՝ ճանաչելով Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանությունը, իսկ փետրվարի 24-ին Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայում։