Ուժեղացվելու է մարտական հերթապահությունը․ ՀՀ-ում հայտարարվեց եռամսյա հավաքների մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2022թ. ապրիլի 15-ից հունիսի 15-ը ՀՀ զինված ուժերում կանցկացվեն եռամսյա վարժական հավաքներ։
ՀՀ ՊՆ առաջարկած որոշումն այսօր հաստատվել է կառավարության նիստում։
Որոշման համաձայն` հավաքներին կմասնակցեն պահեստազորայինները։ Նպատակն ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով ՀՀ զորքերի համալրումն է, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը։
Վարժական հավաքների ընթացքում զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով կներգրավվեն նաև տրանսպորտային միջոցներ` ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող պետական մարմիններից։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



