Այս պահին ռմբակոծվում է Խրամորթը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի մեր հավաստի աղբյուրներից Hraparak.am-ին հայտնեցին, որ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղն այս պահին ռմբակոծության մեջ է։ Թշնամին ամբողջ գիշեր ականանետերով կրակել է գյուղի վրա։ Եթե մինչ այս կրակում էին Խրամորթի հարակից տարածքներին, ապա այժմ թիրախավորվել է ամբողջ գյուղը։ Գիշերը բնակիչներն իրենց ուժերով դուրս են եկել գյուղից։
Ավելի վաղ հայտնել էին, որ այսօր ժամը 10:35-ին, իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հակառակորդի կողմից արձակված նռնականետից մեջքից վիրավորվել է 1971 թվականին ծնված Սուրեն Բաղդասարյանը։ Ականը պայթել է տան բակում.
Տղամարդուն անմիջապես տեղափոխել են բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



