Ավարտվել է ՌԴ և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը․ հրադադարի մասին պայմանավորվածության գալ չի ստացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնթալիայում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը, որին մասնակցում էր նաև Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշողլուն։
Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքս գործակալությունը, հանդիպումը տևել է մոտ 1,5 ժամ։
Նախքան բանակցությունները Չավուշօղլուն առանձնազրույցներ էր ունեցել Լավրովի ու Կուլեբայի հետ։
Հանդիպման ավարտին ՌԴ և Ուկրաինայի արտգործնախարարներն առանձին մամուլի ասուլիսներով են հանդես եկել։
Լրագրողների հետ զրույցում ուկրաինացի նախարարն ասել է, որ չի հաջողվել հրադադարի մասին պայմանավորվածության հասնել, բանակցությունները բարդ էին։
Ըստ Կուլեբայի` ռուս նախարարի հետ հանդիպմանը քննարկել են հումանիտար միջանցքների բացման և հրադադարի ռեժիմի հարցերը։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



