Երևան, 20.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՀ ԱԺ-ն հայտարարություն է տարածել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՀ ԱԺ-ն հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին.

«Վերջին օրերին լարվածությունը Արցախի սահմանամերձ բնակավայրերում նոր թափ է ստացել, մասնավորապես Ադրբեջանը ինտենսիվ կրակոցներ է արձակել, ականանետներ կիրառել Ասկերանի շրջանի Խրամորթ,Նախիջևանիկ և Փառուխ գյուղերի, Մարտունու շրջանի  Խնուշինակ, Կարմիր շուկա, Թաղավարդ  բնակավայրերի ուղղությամբ։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նման սադրիչ գործողությունները  միտված են ինչպես Արցախի ժողովրդին ահաբեկելուն և մշտական տագնապի մեջ պահելուն, այնպես էլ ռուսական խաղաղապահ ուժերի առաքելության ու հեղինակության նսեմացմանը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը խստիվ դատապարտում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ և ահաբեկչական գործողությունները, Արցախի Հանրապետության բնակավայրերի թիրախավորումը, խաղաղ բնակչության նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ճնշումները, Արցախը բնական գազով ապահովող միակ գազատարի վերանորոգման աշխատանքներին խոչընդոտելը։

Այսպիսով ՝ պաշտոնական Բաքուն շարունակում է իր հայատյաց  քաղաքականությունը, խարխլում տարածաշրջանում առկա փխրուն խաղաղությունն ու կայունությունը, որը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը։

Արցախի խորհրդարանը հորդորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և նրա համապատասխան կառույցներին համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածքը, ջանքեր գործադրել՝ սանձելու նման հանցավոր ոտնձգությունները։

Ստեղծված իրավիճակը  մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Արցախի ժողովրդի՝ անվտանգ ապրելու, անկախ պետականություն ունենալու իրավունքի ճանաչումը հանդիսանում է միակ ճիշտ, այլընտրանք չունեցող և քաղաքակիրթ որոշումը»։

Ո՞ւմ են արևմտամետները համարում Հայաստանի գլխավոր սպառնալիք. Ադրբեջանն ու Թուրքիան նրանց համար առաջին տեղում չեն. «Փաստ»Երկու ամսվա ապօրինի կալանքից հետո ազատ արձակվեց «ՀայաՔվեի» Գյումրու կառույցի անդամ Կարուշ ՀովեյանըՆպատակը հայ ժողովրդի դեգրադացիան է. «Փաստ»Պուտինը խոսել է Ռուսաստանի ոսկու և արտարժույթի աճի մասինՀրայր Կամենդատյանը խոսում է թուրքական մոդելի մասինՄայր Աթոռն անվերջ պաշտպանել չենք կարող. «գրոհը» պետք է տեղափոխել ՔՊ-ի դաշտ, Փաշինյանին հեռացնել․ Չալաբյան«Իմ տղան գիտեր, որ ուժեղ եմ, համոզված եմ՝ նա չէր ցանկանա, որ կոտրվեի». Սարգիս Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»՝ մոտ չորս ամիս անց. «Փաստ»Իջևանի մանկապարտեզը հերթականն է, որը կառուցվեց Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ներդրմամբԻշխանությանը փոխելու համար խոշորանալ է պետք․ ի՞նչպես դա անել․ Մարուքյան11 օրում պատրաստված հսկա ձնեմարդը՝ 6-հարկանի շենքի բարձրությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԲազմաշերտ զարգացման հեռանկարները՝ անհանգստացնող լրջագույն վտանգների ֆոնին. «Փաստ»Եկեղեցին կարող է լինել միայն առաջին քայլը․ ի՞նչն է լինելու հաջորդըԿինը դանակահարել է իր նորածին երեխայինԺամանակավորապես կդադարեցվի երրորդ երկրներից սև մետաղից նախապատրաստվածքների ներմուծումը Հայաստան. «Փաստ»Եկեղեցու հարցը թուրք-ադրբեջանական շահերի ստվերում«ՔՊ-ի իշխանազրկման պարագայում հնարավոր է պետության անկումը կասեցնել և զարգացման նոր սերմեր ցանել». «Փաստ»Անվանվել են 2025 թվականի ամենաշատ կարդացվող գրքերըՈր խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ»Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրումՀՀ իշխանություններն ու որոշ մոլորված հոգևորականներ պետք է հրաժարվեն իրենց մտքից. «Փաստ»Զղջման աղոթքՀլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ»«Ռուբինյանն իմ սուրճ դնողն է եղել». «Փաստ»Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ»Կամերային թատրոնը նշել է հիմնադրման 44-ամյակը ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Թուրքիայի, Կատարի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները բանակցություններ կվարեն Վթար Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին. կա 4 տուժած ՌԴ իշխանությունները Ադրբեջանից ներմուծված արմավում վնասատուներ են հայտնաբերել Այսօր Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պուշկինի փողոցում Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 40 համարի ավտոբուսը, «Mustang»-ը, «Volkswagen»-ը և «Toyota»-ն Սպասվում է քամու ուժգնացում․ ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ադրբեջանը երկարաձգել է այսպես կոչված կարանտինային ռեժիմը Օդի որակի հարցում Երևանն ամենախոցելին է, Թբիլիսին՝ միջին, Բաքուն՝ ամենաբարենպաստ բնական պայմաններովը. Ազիզյան Անօդաչու սարքերը հարվածել են Ռուսաստանի 7 շրջանների՝ խափանելով էլեկտրամատակարարումը և հրդեհ առաջացնելով խոշոր քիմիական գործարանում Մեքենաներ են բախվել, ճանապարհը ամբողջությամբ փակվել է․ կան վիրավորներ Ուրալում ադրբեջանական համայնքի նախկին ղեկավարի գործով նոր դատական ​​նիստ է նշանակվել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում Վրաերթ Գեղարքունիքի մարզում. 58-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց Թայվանում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 5-ը Վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Ինտերի» մեկնարկային կազմը Փողով հոգևոր արժեք չեն գնում․ որքան էլ ունենաք, նույն գաճաճն եք մնալու․ Ավետիք ՉալաբյանԱյժմ մեր թշնամիները գիտեն՝ ոչ ոք չի կարող խաթարել Հայաստանի միասնությունը․ «Մեր ձևով»«Գաղտնազերծված փաստաթղթերի» հետ կապված խաբեության մասին դիտարկումներս ներկայացնում եմ Սփյուռքի մեր անգլախոս հայրենակիցներին․ Մենուա Սողոմոնյան Տասը տիրադավ եպիսկոպոսներին ուղեկցում են դեմքերը փակած ինչ-որ մարդիկ․ Էդմոն ՄարուքյանՀՇՖ-ն ամփոփել է տարվա արդյունքները 36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին