Զելենսկին բացատրել է, թե ինչու է իրեն համարում Պուտինի №1 թշնամին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ իրեն համարում է Պուտինի №1 թշնամին։ Այս մասին նա ասել է գերմանական Die Zeit թերթին տված հարցազրույցում։
Զելենսկու խոսքով, Ռուսաստանի Դաշնությունում կա իրականության ընկալման այսպիսի տարբերակ՝ պետությանը նայելիս ժողովրդին չեն տեսնում։
«Նրանք տեսնում են պետության ղեկավարին, տեսնում են քաղաքական գործիչներին, տեսնում են տնտեսական մագնատներին, հույս ունեն, որ կարող են գնել բոլորին կամ վախեցնել, բայց իմ մասին հաստատ գիտեն, որ դա չի ստացվի, դրա համար էլ կա այդպիսի սպառնալիք, ամեն ինչ շատ պարզ է»,- ասել է պետության ղեկավարը։
Նա նաև նշել է, որ Կրեմլը չէր սպասում, որ բոլոր ուկրաինացիները կպաշտպանեն իրենց երկիրը, և որ այս պատերազմը կդառնա մերը։
«Պուտինի ժողովուրդը պարզապես չգիտի Ուկրաինան: Բայց Ուկրաինան այդպիսին է: Երբ Ուկրաինան քեզ հետ է, դու քեզ ապահով ես զգում: Դա կանոն է, որը պետք է սովորեն նաև շատերն Արևմուտքում», - ասել է նա: