Ռուսաստանն Ուկրաինային վեց պահանջ է ներկայացրել՝ պատերազմը դադարեցման համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը Ուկրաինային միանգամից վեց պահանջ է ներկայացրել՝ պատերազմը դադարեցնելու համար։ Դրանցից հինգը, ինչպես պնդում է Կրեմլը, պետք է ամրագրվեն Ուկրաինայի Սահմանադրության մեջ, գրում Unian լրատվական գործակալությունը։
Ինչ է Ռուսաստանը պահանջում Ուկրաինայից (ըստ լրատվամիջոցների տեղեկությունների).
- ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելը. Ուկրաինայի չեզոք կարգավիճակ, որի երաշխավորներից մեկը պատրաստ է դառնալ Ռուսաստանը
- Ռուսերենը երկրորդ պետական լեզու։ Այն սահմանափակող բոլոր օրենքների չեղարկում։
- Ուկրաինայի կողմից Ղրիմի ճանաչումը որպես ռուսական.
- Ուկրաինայի կողմից ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչումը դրանց վարչական սահմաններում (ներառյալ այն տարածքները, որոնք այժմ վերահսկվում են Ուկրաինայի կողմից)
- «Դենացիֆիկացիա». Ուլտրաազգայնական, նացիստական և նեոնացիստական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գործունեության արգելում, նացիստների և նեոնացիստների հերոսացման մասին գործող օրենքների վերացում։
- «Ուկրաինայի ապառազմականացում». Հարձակողական զենքից ամբողջական հրաժարում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



