Վարսահարդարման 3 սխալ, որ մեծացնում է ձեր տարիքը
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Մասնագետները շգուշացնում են, որ մազերի սխալ երկարությունը, գույնը կարող է անհարկի մեծացնել ձեր տարիքը: Ուստի մազերը հարդարելիս մի մոռացեք հետևյալ երեք կանոները:
1. Անտեղի երկար մազերը կարող են երկարացնել ձեր դեմքը և դեմքին տխուր տեսք հաղորդել: Միևնույն ժամանակ չափից դուրս կարճ մազերը կարող են ձեզ տարիքով ավելի մեծ ցույց տալ քան դուք իրականում կաք:
2. Ցանկալի է, որ ավելի մեծ տարիքով կանայք խուսափեն իրենց մազերի համար շատ մուգ երանգներ ընտրել, քանի որ դա նույնպես կարող է ձեզ տարիքով ավելի մեծ ցույց տալ:
3. Ձեր մաշկի գույնին մոտ մազերը կարող են արտաքինին պակաս գրավիչ տեսք հաղորդել: Ուստի մազերի գույն ընտրեք ձեր մաշկի գույնից երկու, երեք երանգ մուգ:



