Լուկաշենկոն առաջարկել է ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպում անցկացնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպման անհրաժեշտության մասին՝ պատժամիջոցներին հակազդելու լուծումներ մշակելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պետք է հավաքվենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, մենք պետք է հավաքվենք ԵԱՏՄ-ի շրջանակներում, համախմբվենք միասին: Չէ որ բոլորը խոսում էին այն մասին, որ մենք պետք է միասին լինենք: Ես առաջարկում եմ, և կարծում եմ, որ դուք ինձ կաջակցեք: Մենք պետք է հավաքվենք Մոսկվայում և նստենք բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Բելառուսի նախագահը նշել է, որ Ռուսաստանը միշտ օգնել է իր դաշնակիցներին։ Նրա խոսքով՝ շուկաները միավորելով՝ «մեկ ամսից կմոռանանք, որ պատժամիջոցներ ունենք»։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



