Ռուսաստանի ավիացիան մեկ օրում ոչնչացրել է Ուկրաինայի զինված ուժերի 82 օբյեկտ. ՌԴ ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի տարածքում հատուկ գործողության ողջ ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարքից հանել են երկրի ռազմական ենթակառուցվածքի 3346 օբյեկտ, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա հավելել է, որ ռուսական ավիացիան և ՌԴ օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանությունը մեկ օրում օդում ոչնչացրել են երեք անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), այդ թվում՝ երկու Bayraktar TB2 և Ուկրաինայի Զինված ուժերի 82 օբյեկտ։
Օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան և հակաօդային պաշտպանությունը օդում խոցել են երեք անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ երկու «Բայրաքթար ՏԲ2»։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է Ուկրաինայի Զինված ուժերի 82 օբյեկտ, ասել է նա։
Կոնաշենկովը նաև նշել է, որ ոչնչացվել է չորս հրամանատարակառավարման և կապի կենտրոններ, երեք զենիթահրթիռային համակարգեր՝ Ս-300, «Բուկ Մ-1» և «Օսա», զինամթերքի և վառելաքսանյութերի երեք պահեստ, ինչպես նաև ռազմական տեխնիկայի կուտակման 63 տեղ։