Մատվիենկոն ռուսական տնտեսության աճ է կանխատեսել 2016-ի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն երկրում փոքր ու միջին ձեռնարկությունների ակտիվ զարգացման անհրաժեշտություն է տեսնում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ria Novosi-ին, Մատվիենկոն շեշտել է, որ Ռուսաստանը հասել է ճգնաժամի գագաթնակետին և հաջորդ տարի կսկսվի երկրի տնտեսության աճը: «Այսօր կա այն բանի գիտակցումը, որ մենք հասել են ճգնաժամի գագաթնակետին, և հույս կա, որ հաջորդ տարում կսկսվի տնտեսության աճն ու կայունացումը»,-«Ռոսիա 24» հեռուստալիքով հայտարարել է Մատվիենկոն:
Խոսնակը մատնանշել է փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ ուշադրության ավելացումը, քանի որ խոշոր ընկերություններն «ավելի շատ են կախված համաշխարհային տնտեսությունից և չեն կարող ապահովել տնտեսական կայուն զարգացում»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



