ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը հայտարարել է Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ցավոք, Ուկրաինայում հումանիտար իրավիճակը շարունակում է արագորեն վատթարանալ, իսկ որոշ քաղաքներում այն հասել է աղետալի չափերի»,- ասել է Միզինցևը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը երկիր է հասցրել 1935 տոննա մարդասիրական բեռ, ինչպես նաև իրականացրել է 237 մարդասիրական ակցիա։
«Նախորդ օրը ներառյալ 22 ակցիա Կիևում, Զապորոժյեում, Խարկովում և Չեռնիգովի մարզերում, որոնց ընթացքում ազատագրված շրջանների խաղաղ բնակչությանը փոխանցվել է 264 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, դեղամիջոցներ և պարենամթերք»,- հավելել է նա։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



