Ռուսաստանում Instagram-ն արգելափակվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆInstagram սոցիալական ցանցը Ռուսաստանի տարածքում արգելափակվել է։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Ռոսկոմնադզորին հղումով։
Սոցցանցին հասանելությունը սահմանափակելու մասին որոշումը Ռոսկոմնադզորն ընդունել է մարտի 11-ին ՌԴ գլխավոր դատախազության պահանջով, իսկ ավելի ուշ հայտարարվել է մարտի 14-ին այն վերջնականապես արգելափակելու որոշման մասին
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սոցցանքը կարգելափակվի մարտի 14-ին ժամը 0։00-ին, սակայն Down Detector ծառայության տվյալներով օգտատերերը սոցցանցի աշխատանքում խափանումների մասին հաղորդում էին նաև նախորդ օրվա ընթացքում, իսկ Մոսկվայի ժամանակով ժամը 19։00-ից սկսած զանգվածային բողոքներ էին ստացվում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



