Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում մարտի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422021-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ օրում կատարվել է 1432 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2936474 է:
Փաստացի այս պահին բուժվում է 3246 պացիենտ, նվազել է 155-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 408562 անձ` վերջին մեկ օրում 166 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 8576 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1637 է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



