Ձյան հետևւանքով երթևեկությունը Նոր Նորքում կաթվածահար է. «Երևի անցել էին գարնանային անվադողերի»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրթեւեկությունը ձայն հետեւանքով Նոր Նորքում կաթվածահար է եղել: Այս մասին նշվեց այսօր՝ մարտի 14-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Երբ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, հնչեց պատասխան. «Երեւի անցել էին գարնանային անվադողերի»:
Քաղաքապետն արձագանքեց. «Հիշում եք, մի ժամանակ խոսում էինք, որ պետք է փոփոխություն լիներ եւ վարչական պատասխանատվության պետք է ենթարվեին, եթե ձմռանը ձմեռային անվադողեր չեն օգտագործում: Այդ օրենքն ի՞նչ եղավ»:
Ի պատասխան հնչեց, որ նախագիծը կառավարությունում քննարկման փուլում է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



