Զելենսկին ելույթ չի ունենա ԵԽԽՎ նիստում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵԽԽՎ արտահերթ նիստի ժամանակ Վլադիմիր Զելենսկին չի կարողանա ելույթ ունենալ, նրա փոխարեն ելույթ կունենա Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ Այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը։
Մարտի 14-15-ը Ստրասբուրգում տեղի է ունենում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) արտակարգ նիստ՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հետ։ ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստի օրակարգում ներառված է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության հետեւանքների հարցը։
«Նախագահ Զելենսկին չի կարողանա խոսել այսօրվա նիստի ժամանակ՝ չնախատեսված հանգամանքների պատճառով, նրա փոխարեն տեսահոլովակով խոսելու է վարչապետ Դենիս Շմիհալը»,- ասել է Քոքսը երկուշաբթի նիստի բացման ժամանակ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



