Հայտնի է Դոնեցկում հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով զոհերի թիվը (տեսանյութ)
ՎԻԴԵՈԴոնեցկում «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրի հրթիռի բեկորների ընկնելու հետեւանքով 20 մարդ է զոհվել։ Այս մասին Lenta.ru-ի թղթակցին հայտնել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) տարածքային պաշտպանության շտաբում։
Ըստ շտաբի նախնական տվյալների՝ հրթիռի բեկորների անկման հետևանքով զոհվել է 20 մարդ, ևս ինը վիրավորվել։ ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը նույնպես հայտնել է, որ զոհվածների թվում կան երեխաներ։
Ավելի ուշ հանրապետության առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ Դոնեցկի հրետակոծությունից հետո զոհերի թիվը հասել է 23-ի, այդ թվում՝ մեկ երեխա։
Ավելի վաղ Դոնեցկի քաղաքապետ Օլեքսի Կուլեմզինը հայտնել էր, որ Ուկրաինայի Զինված ուժերի կողմից արձակված «Տոչկա-Ու»-ն խոցվել է կառավարության շենքի մոտ։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



