Ռուսական «Աերոֆլոտը» վերսկսում է թռիչքները դեպի Հայաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական խոշորագույն «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մարտի 22-ից կվերսկսի թռիչքները դեպի Հայաստան՝ հայրենական SSJ100 ինքնաթիռներով, հայտնում է ավիափոխադրողը, գրում է Ռիա Նովոստին։
«Աէրոֆլոտը» բացում է դեպի Երևան ամենօրյա կանոնավոր չվերթների տոմսերի վաճառքը։ «Աերոֆլոտի» թռիչքները դեպի Հայաստան կվերսկսվեն 2022 թվականի մարտի 22-ից և կիրականացվեն ներքին Sukhoi Super Jet 100 ինքնաթիռներով։ Երկուշաբթի օրվանից ավիափոխադրողը վերսկսել է թռիչքները դեպի Բիշքեկ և Օշ (Ղրղզստան), իսկ մարտի 21-ից՝ Բաքու (Ադրբեջան):
Ինչպես հայտնի է, «Աերոֆլոտը» մարտի 8-ից դադարեցրել էր արտասահմանյան բոլոր չվերթները՝ բացառությամբ դեպի Մինսկ թռիչքներից։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



