Թուրքիան անվերապահորեն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը․ Թուրքիայի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան անվերապահորեն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և անհրաժեշտ է համարում աշխատել ոչ միայն նրա, այլև Ռուսաստանի հետ։ Այս մասին երեքշաբթի օրը Անկարայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Իհարկե, մենք վճռականորեն աջակցում ենք Ուկրաինայի սահմանին և տարածքային ամբողջականությանը: Բայց մենք կարծում ենք, որ պետք է աշխատենք երկու կողմերի հետ հումանիտար նպատակներով: Մենք դրական ենք համարում, որ նրանց միջև բանակցությունները շարունակվում են»,- ընդգծել է նա:
Բացի այդ, Չավուշօղլուն ասել է, որ երեքշաբթի կամ չորեքշաբթի սպասվում է Թուրքիայի քաղաքացիների տարհանում Մարիուպոլից, որտեղ կա «մոտ 100-110 Թուրքիայի քաղաքացի»։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



