Կրեմլը մեկնաբանել է Առաջին ալիքի եթերում տեղի ունեցած սկանդալը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռաջին ալիքում պացիֆիստական բովանդակությամբ պաստառով աղջկա հայտնվելը Կրեմլի օրակարգին չի վերաբերում, դա խուլիգանություն է: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ «Նովոստին»։
«Ինչ վերաբերում է այս աղջկան, ապա սա խուլիգանություն է: Ալիքը և պատասխանատուները զբաղվում են դրանով: Դա մեր օրակարգին վերաբերող հարց չէ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ռուսական Առաջին ալիքի խմբագիր Մարինա Օվսյաննիկովան, որն ուղիղ եթերի ժամանակ սադրանք էր արել (ներխուժել էր եթեր ու Ուկրաինայում ռազմական գործողության դեմ ուղղված ակցիա իրականացրել), կենթարկվի քրեական պատասխանատվության՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար։ Նման արարքների համար պատիժը խստացվել է, և Մարինա Օվսյաննիկովային կարող է սպառնալ մինչև 15 տարվա ազատազրկում։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ռուսական «Առաջին ալիքի» լրատվական հաղորդման ընթացքում աշխատակիցներից մեկը ներխուժել է եթեր ու Ուկրաինայում ռազմական գործողության դեմ ուղղված ակցիա իրականացրել։
Նա եթեր է ներխուժել այն պահին, երբ հաղորդավարը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին խոսելիս է եղել։
Կինը ձեռքին պաստառ է ունեցել, որի վրա գրված է եղել․«Դադարեցրեք պատերազմը, մի՛ հավատացեք պրոպագանդային։ Այստեղ ձեզ խաբում են»։ Նա մի քանի անգամ կոչ է արել դադարեցնել պատերազմը, ինչից հետո եթեր է գնացել պատժամիջոցների մասին ռեպորտաժը։