ՌԴ-ն և Իրանը պատրաստում են փաստաթղթեր, որոնք կարձանագրեն գործընկերության նոր որակ. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան և Թեհրանը նախապատրաստում են փաստաթղթեր, որոնք պետք է արձանագրեն ռուս-իրանական գործընկերության նոր որակը: Մարտի 15-ին այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մեզ մոտ պատրաստվում են նոր կարևոր փաստաթղթեր, որոնք կոչված են արձանագրելու մեր գործընկերության նոր որակը»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը նաև գնահատում է Իրանի անաչառ դիրքորոշումն Ուկրաինայի իրադրության վերաբերյալ:
«Ցանկանում եմ նշել, որ մենք գնահատում ենք մեր վստահական երկխոսությունը և ձեր անկողմնակալ դիրքորոշումն այն բանի վերաբերյալ, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում»,- ասել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



