«Հույս ունեմ՝ այն ուղեւորությունը, որ միասին պիտի անցնենք, ձեզ հետաքրքիր կլինի»․ «Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ
ԼԱՅՖԵրգչուհի Ռոզա Լինը, որը ներկայացնելու է Հայաստանը «Եվրատեսիլ 2022» մրցույթին, իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել:
Հրապարակմանը կից Ռոզան գրել է.
«Շատ ուրախ եմ իմ էջերում նոր հետևորդների տեսնել, հույս ունեմ, որ այն ուղևորությունը, որ միասին պիտի անցնենք, ձեզ հետաքրքիր կլինի:
Անկեղծ լինեմ, որպես երիտասարդ հեղինակ-կատարող՝ այս ակտիվությունը, նամակներն ու բարեմաղթանքներն ինձ համար մի փոքր անսովոր են, բայց շատ հաճելի են:
Հիմա Առաջին ալիքի թիմի հետ աշխատում ենք երգի և տեսահոլովակի վրա, որը շատ շուտով կհանձնենք ձեր դատին»,- նշել է Ռոզա Լինը։

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



