Պուտինը հայտարարել է, որ Կիևը տրամադրված չէ «փոխընդունելի լուծումներ փնտրելուն»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիևն ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար «փոխընդունելի լուծումներ փնտրելու» տրամադրություն չի ցուցաբերում, կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Քաղաքական գործիչը համապատասխան հայտարարությունն արել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ զրույցի ժամանակ։ Մեջբերումը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Վլադիմիր Պուտինը ներկայացրել է հիմնարար գնահատականները` համաձայնագրեր մշակելու ուղղությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների վերաբերյալ՝ հաշվի առնելով ռուսական հայտնի պահանջները»,- ասվում է տեքստում։
Զրույցի ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են իրավիճակի հումանիտար ասպեկտները, այդ թվում՝ խաղաղ բնակչության տարհանման միջոցառումները։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



