Լոլիտան հիշել է, թե ինչպես է մի պարկ կարտոֆիլ գողացել՝ սովից փրկվելու համար
ԼԱՅՖԵրգչուհի Լոլիտա Միլյավսկայան 7 Days-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ երիտասարդ տարիներին իրեն ստիպել են կոլտնտեսությունից գողացված կարտոֆիլը մեջքին տանել, որպեսզի սովից չմեռնի։
«Հիշում եմ՝ կոլտնտեսության դաշտից կարտոֆիլ եմ գողացել, վրաս մի պարկ քարշ տվել, որ ամբողջ ձմեռը պաշար ունենամ։ Չնայած գերազանց էի սովորում և բարձրացված կրթաթոշակ էի ստանում, այնուամենայնիվ, գումար չունեի։ Անհրաժեշտ էր ոչ միայն սնվել, այլեւ վճարել նկուղային սենյակի համար։ Հետևաբար, գողացված կարտոֆիլի մի պարկը իսկապես փրկեց այդ հանգամանքներում», - ասել է Լոլիտան:
Նա նաև խոստովանել է, որ մի անգամ իրեն բռնել են գողության պահին, սակայն կոլտնտեսության նախագահը ներել է աղջկան այս արարքի համար։ Միլյավսկայան հավելել է, որ ինքն ու երեք դասընկերները վեց ամիս կերել են այդ կարտոֆիլը։