ԱՄՆ-ն չի բացառում մարտի վերջին Բայդենի և Զելենսկու հանդիպման անցկացումը. Փսակի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ը չի բացառում մարտի վերջին Բրյուսելում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հանդիպման անցկացումը, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես պարզաբանել է ամերիկյան նախագահի վարչակազմի ներկայացուցիչը, Բայդենի այցի ծրագիրը դեռ համաձայնեցվում է։ «Մենք դեռ համաձայնեցնում ենք ուղևորության մանրամասները»,- ընդգծել է նա։ Լրագրողները Փսակիին հարցրել են, թե արդյոք նա ընդունում է, որ երկու առաջնորդների հանդիպումը Բրյուսելում կկայանա։ Ըստ մամուլի խոսնակի՝ ինքը չի բացառում այս տարբերակը:
«Այժմ մեր հիմնական նպատակը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հանդիպումներ անցկացնելն է»,- հավելել է նա։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



