Գերմանիան դեմ է արտահայտվել Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու ստեղծումը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ռազմական առճակատման, և ոչ ոք դա չի ցանկանում։ Այս մասին Die Welt թերթի կազմակերպած ֆորումի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և այլ դաշնակիցների հետ մենք նույն կարծիքին ենք, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ռազմական առճակատում չպետք է լինի»,- ասել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել էր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և երկրի խորհրդարանին` խնդրելով պաշտպանել Ուկրաինայի երկինքը:
«Դուք հասկանում եք, թե որքան կարևոր է մեզ համար պաշտպանել մեր երկինքը: Ռուսական հրթիռներից: Ինքնաթիռներից: Դուք կարող եք ազդել դրա վրա», - ասել էր նա:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



