Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երրորդ hանրապետության անկումը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանի երրորդ Հանրապետությունը բոլորիս աչքի առջև անկում է ապրում։ Բանակը բզկտված է․ Զինուժի համալրման, ամրապնդման, բանակի բարոյահոգեբանական վիճակի բարելամանն ուղղված ոչ մի տեսանելի ու անտեսանելի քայլեր չեն արվում։ Հասարակությունն էլ  պառակտված է, մի ստվար մասը՝ ծայրաստիճան հուսալքված, մի մասն էլ լուռ ու մունջ արտագաղթում է՝ թերևս գիտակցելով, որ «զոմբիապետությամբ» հնարավոր չէ չորրորդ հանրապետության հիմքեր գցել։ Այս ֆոնին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն պահանջում է կոնկրետ ժամկետ հնչեցնել՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, հակառակ դեպքում՝ սպառնում ուժի կիրառմամբ։   

Հիշեցում՝ երրորդ հանրապետության մասին

ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Միխայել Գորբաչովի՝ 1985 թվականին հռչակված «վերակառուցման» և «հրապարակայնության» քաղաքականությունն առավել խորացրին ԽՍՀՄ-ում տիրող սոցիալ-տնտեսական եւ քաղաքական ճգնաժամը: Օգտվելով կենտրոնական իշխանության թուլացումից` ԽՍՀՄ կազմի մեջ մտնող ազգային հանրապետություններն աստիճանաբար բռնեցին անկախացման ուղին: Հայաստանում այդ գործընթացը սկսվեց 1988 թ․ ղարաբաղյան շարժման հենքի վրա:

Երրորդ Հանրապետության «փոզմիշլյարը»

Այո, Արցախի ազատագրական պայքարի հիմքով ստեղծված Երրորդ Հանրապետությունն ապրեց ընդամենը 30 տարի։ Այս կարճ ժամանակահատվածում մենք հասցրինք «փոզմիշլյար» անել Արցախը, հարակից ազատագրված տարածքները, վաղվա օրվա նկատմամբ հավատն ու վստահությունը, տեսանելի ապագան։ Չմեղադրելով կոնկրետ մարդկանց՝ պետք է արձանագրենք, որ ազգային ազատագրական պայքարը, հազարավոր զոհերը ոչինչ են այժմյան հասարակության մի ստվար մասի համար։ Եթե մենք, անձամբ՝ մենք, «զանգելաններում» չենք ունեցել մի քանի հեկտար հողատարածք, ուրեմն թող այդ տարածքները Արայիկ Հարությունյանն էլ պաշտպաներ։ Եթե Սյունիքում պապական տուն չունենք, ուրեմն թող Ադրբեջանի ու Թուրքիայի «երազանքների միջանցքն» անցնի այդ տարածքով, թող օրումեջ մարդ սպանվի, գերեվարվի կամ ինչ ուզում է լինի, միայն թե՝ մեզնից հեռու, շատ չէ՝ մի քանի կիլոմետր հեռու։ Եսակենտրոն, անսկզբունքային, սպառողական, միայն սեփական որովայնի ու սեփական կաշվի մասին հոգ տանելու մտածելակերպը համակել է շատերին։ Ռուսներին էինք ասում՝ «այսօրվա օրով են ապրում»․ հիմա միջին վիճակագրական հայը տվել, անցել է «ամենաբառադի» ռուսին՝  կյանքի նկատմամբ իր այսրոպեական վերաբերմունքով։

Արցախից «քյար» չկա, ինչո՞ւ մեր երեխաները պետք է գնան Արցախ ծառայելու, «ղարաբաղցի սպաների մոտ նսեմանալու, տանջվելու» ու դեռ հարց է՝ ողջ կվերադառնան, թե ոչ։ Կարճ ասած՝ ահա այն վերաբերմունքը, որին արժանացան Արցախն ու արցախահայությունը, այդ վերաբերմունքի հետևանքները, որին արժանացանք բոլորս ու Երրորդ հանրապետությունը։

Պարզագույն մոտեցմամբ, գուցե և ճիշտ է՝ չուզել հայրենիքը պաշտպանել, եթե այնտեղ՝ այդ հեռավոր Ղարաբաղում, տուն-տեղ չունես ստեղծած։ Սակայն թուրքերով շրջապատված, դարեր շարունակ հալածված,  աշխարհագրական ոչ բարենպաստ դիրքում գտնվող պետության սահմաններից ներս գտնվելու պարագայում ամեն ինչ այդքան պարզ չէ, և ժամանակակից պատմությունը դա է ապացուցում։ 

Չորրորդ Հանրապետության ստեղծումը

Ընդհանրապես հարց է, թե արդյոք մեզ անհրաժե՞շտ է Չորրորդ Հանրապետության ստեղծման գաղափարախոսությունը և այդ Հանրապետության ստեղծումն ինքնին։ Ժողովրդի մի ստվար մասը կարծես մեծ հաճույքով համակերպվել է «բոշա» կարգավիճակին, թուրքի լծի տակ ապրելուն կամ խոպաններում թափառելուն (թուրքական բառերը հոդվածում միտումնավոր են օգտագործվում, որպեսզի թուրքերի հետ մոտալուտ եղբայրությունը ավելի մեղմ անցնի):

Չորրորդ Հանրապետություն ստեղծելու համար անհրաժեշտ է միտք, գաղափարախոսություն, ազգային արժանապատվություն ու ջանք  գործադրել։ Դուք ձեր շրջապատում տեսնու՞մ եք նման պոտենցիալով ու որակներով մարդկանց։ Թվարկածներիս մեջ նույնիսկ «զոհողություն» բառը չգրեցի, որովհետև մակերեսային ընկալումներ ունեցողների համար վերոգրյալները արդեն իսկ խնդիր են, էլ ինչ մնաց զոհողություն անեն։ Անող լինեին, Արցախի համար կանեին։ 

Իրականում, ես ունեմ Չորրորդ Հանրապետության ստեղծմանն ուղղված մեծամասնության համար ընդունելի հիմքերը։ Դրանց մասին բոլոր քաղաքական ուժերը կաշկանդվում են խոսել, բայց վստահ եմ, սա այն է, ինչ գրեթե բոլորը տենչում են հոգու խորքում։ 

Որպեսզի դուք էլ միանգամից հանձնվեք՝ ընդունելով իմ պնդման ճշմարտացիությունը, խոսեմ կարգախոսներով, կարճ կարգախոսներով․ երկարները հասու չեն շատերի ուղեղներին։ 

Եւ այսպես՝

«Թոշակները ռուբլիներով՝ երեք անգամ ավելի»

«Խոպանը՝ առանց բարդությունների»

«Բլագավեշենսկում՝ ինչպես Չարբախում»

«Սահմանը թող ռուսը պահի»

«Հայը թող միայն վայելի կյանքը» 

«Ռուս աղջիկներ՝ ամենուրեք»

«Թարմացրու հայի արյունը, պսակվիր ռուսի հետ»․․․

Կարող եմ շատ բաներ գրել, բայց վստահ եմ՝ այս կարգախոսները բավարար են՝ պատկերացնելու համար, թե ինչպես են Նիկոլի «զոմբի-ֆանատիկները» գահընկեց անում իրենց կուռքին, տպում այս կարգախոսների հեղինակի լուսանկարները, բազմացնում, տարածում, ընդհուպ մինչև՝ սրբադասում ու սրբացնում ռուսական ուղղափառ եկեղեցիներում։ Ստամոքսահեն հասարակությունն ուզում է կոմֆորտ ու կանխատեսելիություն։ Այս մոտեցումը երաշխավորում է թե՛ հարմարավետ կյանք, թե՛ ստամոքսի լիություն՝ ռուսական ռուբլով։ 

Միայն թոշակներին վերաբերող կարգախոսը ձեզ կերաշխավորի 750․ 000 ձայն։ Սրան գումարեք խոպանչիներին՝ արդեն ռուսական վարորդական իրավունքներով և ռուս աղջիկներին տենչացող երիտասարդությանը։ 90 տոկոս շեմը ապահովված է։ Ինչո՞ւ ոչ ոք չի անում, չեմ հասկանում։ Առանց Նիկոլի ընտրազանգվածի՝ քաղաքական համաժողովրդական խռխռալը շարունակվելու է։ Իսկ այդ զանգվածը պատրաստ է փոխել փրկչին՝ միայն ավելի կանխատեսելի փրկչով։ Որքան էլ նախկինները բոլորին վախեցնեն անվտանգային հարցերով, Երրորդ Հանրապետությունը, որը խարսխված էր Արցախյան ազատագրական պայքարին, անկում է ապրել։ Չկան Մոնթեներ ու Լեոնիդ Ազգալդյաններ։ Իսկ նրանց մահվան պատճառները չբացահայտածները, դժվար թե, կարողանան սրտերում ազատագրական պայքարի նոր բոց վառել։ 

Արևմուտքը չի օգնի

Գիտեմ, ինձ արդեն անիծեցիք ռուսական ՖՍԲ-ի գործակալ լինելու համար։ Սակայն եկեք անկեղծ լինենք։ Հայաստանում չկան ուժեր, որոնք կարող են Արցախից ու Արաքսի հովիտից հանել ռուսական զորքերը՝ փոխարինելով դրանք ֆրանսիական կամ ամերիկյան զորքերով։ Ֆրանսիացիները կռվող լինեին, երկրորդ ախարհամարտի ժամանակ կկռվեին, իսկ ամերիկացիները կհաջողեին Վիետնամում ու Աֆղանստանում, եթե իսկապես հզոր լինեին։ Այնպես որ եկեք մենք մեզ կրկին չմոլորեցնենք։ Ռուսաստանը այլևս Կուբայում զորքեր չի տեղակայի, իսկ ԱՄՆ-ը՝ Հայաստանում բազաներ։

Ռուսական զորքերը Հայաստանից ու Արցախից «վռնդելը» ուղղակի հեքիաթի ժանրից է։ Ավելին, «զոմբիները» (մեր հիմնական ակտիվ ընտրազանգվածը) իրենց մտավոր կարողություններով, կյանքի նկատմամբ ընկալումներով, աշխարհայացքով ավելի շատ նման են ՌԴ թշվառ քաղաքացիներին (Մոսկվան ու Սանկտ-Պետերբուգը հանած), քան եվրոպացիներին։ Չեմ բացառում, որ եթե թուրքերը մեզ մի 50 տարվա ընդմիջում տան, ապա հնարավոր է կրթական լուրջ ռեֆորմներ իրականացնել և արդեն մտածել եվրաինտեգրման մասին, սակայն թուրքը մեր մորաքրոջ տղան չէ, որ այդ ընդմիջումը նվեր անի։

հեղինակ` Արման Սուլեյմանյան 

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ