Արևմուտքն Ուկրաինային դրդում է շարունակել արյունահեղությունը. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրևմտյան երկրները, մատակարարելով սպառազինություն, հետախուզական տվյալներ և վարձկաններ, դրդում են Կիևին շարունակել արյունահեղությունը։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Կիևի ռեժիմին չի հետաքրքրում Ուկրաինայի ժողովրդի ճակատագիրը, նրան հանձնարարված է ստեղծել «հակաՌուսաստան»», - հայտարարել է նա։
Ռուսաստանի առաջնորդը նաև հավելել է, որ իր երկիրն անվտանգությունն ապահովելու այլ հնարավորություն, քան հատուկ ռազմական գործողություն սկսելը, չուներ։ «Մենք չենք հանդուրժի, որ Ուկրաինան դառնա Ռուսաստանի նկատմամբ սպառնալիքի պլացդարմ», - հավելել է նա։
Պուտինը վստահ է, որ եթե չսկսվեր հատուկ ռազմական գործողությունը, «ժամանակի հարց է, թե երբ էր Ուկրաինան հարձակվելու Դոնվասի և Ղրիմի վրա»։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



