Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Եթե դու նիրհում ես, առիթից կօգտվեն ուրիշները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմի աղետալի արդյունքներից հետո ակնկալիքներ կային, որ Հայաստանը ակտիվ քայլեր կձեռնարկի կորցրած ներուժը վերականգնելու և ուշքի գալու ուղղությամբ։ Սակայն ժամանակն անցնում է, և տեսնում ենք, թե ինչպես ոչինչ չի ձեռնարկվում այս ուղղությամբ։ Երկիրը մնում է այն վիճակում, ինչ վիճակում հայտնվել էր կապիտուլ յացիայից հետո։ Իսկ շատ առումներով ավելի է առաջանում դեպի անորոշություն: Եվ դա վերաբերում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին խնդիրներին։ Այնինչ, հատկապես արտաքին ճակատում բազում անելիքներ կան։ Օրինակ՝ Հայաստանի ներուժի վերականգնման տեսանկյունից շատ օգտակար կարող էր լինել մասնավորապես տարածաշրջանային դերակատարության ակտիվացումը, որի շրջանակներում էլ առաջնահերթ էր Իրանի հետ փոխգործակցության հետևողականորեն խորացումը և համատեղ նախագծերով հանդես գալը։

Գոնե անցյալ տարվանից սկսած կարելի էր ակտիվ աշխատել այս ուղղությամբ, երբ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները լարվել էին, Իրանը խոշորամասշտաբ զորավարժություններ էր սկսել Ադրբեջանի հետ սահմանին, և անգամ տարբեր փորձագետներ չէին բացառում Իրանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախման հավանականությունը։ Սակայն, չնայած բարենպաստ հանգամանքներին, հայ-իրանական երկկողմ հարաբերությունների դաշտում այդպես էլ որևէ խոշոր նախագիծ չիրականացվեց։ Թերևս միայն երկկողմ այցելություններ տեղի ունեցան, իսկ իրանական կողմը հավաստիացնում էր, որ Սյունիքով անցնող այլընտրանքային ճանապարհի կառուցման հարցում օգնություն կտրամադրեն:

Իսկ երբ ՀՀ-ն Իրանի հետ համատեղ նախագծեր չի իրականացնում, տեսանելի տեղաշարժեր չեն արձանագրվում գործնական մակարդակում, և հայ-իրանական հարաբերությունների խորացումը լոկ խոսքերից այն կողմ չի անցնում, ապա առիթից օգտվում է Ադրբեջանը։ Եվ այս առումով հետաքրքրական է, որ Բաքուն ոչ միայն կարողացավ հաղթահարել Թեհրանի հետ հարաբերություններում ստեղծված լարվածությունը, այլև անցել է համատեղ նախագծերի իրականացման փուլին։ Պատահական չէ, որ վերջերս Ադրբեջանը և Իրանը հաղորդակցական կապերի ստեղծման մասին նոր հուշագիր են ստորագրել, այսպես կոչված, «Արևել յան Զանգեզուրի» տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր ստեղծելու մասին: Փաստաթղթով նախատեսվում է Նախիջևանի հետ նոր երկաթուղային և ճանապարհային կապեր հաստատել, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման գծեր անցկացնել: Եվ այդ նպատակին հասնելու համար Արաքս գետի վրայով կառուցվելու է չորս կամուրջ (երկու ճանապարհային և երկու երկաթուղային), ինչպես նաև կապի և էներգետիկ ենթակառուցվածքներ։

Սրանք խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են լինելու, որոնք Ադրբեջանը կապելու են Նախիջևանի ու Թուրքիայի հետ։ Սակայն այս իրողությունը դեռ չի նշանակում, որ Ադրբեջանը հրաժարվելու է Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհ ստանալու մտքից, դրա համար էլ թուրք-ադրբեջանական տանդեմը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը միշտ տաք է պահում։ Մյուս կողմից էլ՝ առավել մտահոգիչ է, որ իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում Արցախից բռնազավթված տարածքների վերականգնմանը։ Ու իրանական ընկերությունների շրջանում ցանկություն կա այդ գործընթացին մասնակցել, այն պարագայում, որ Թեհրանն իր անվտանգային շահերից ելնելով՝ առավել շահագրգռված կլիներ, որ Սյունիքում մասնակցեր որևիցե խոշոր նախագծի իրականացման։

Իրանը տարածաշրջանային մեծ դերակատարություն կարող է ունենալ նաև էներգետիկ նախագծերի տեսանկյունից։ Եվ պատահական չէ, որ Ադրբեջանը հատուկ քայլեր է ձեռնարկում Իրանի էներգետիկ և տարանցման հնարավորություններից օգտվելու ուղղությամբ։ Այս ուղղությամբ կարևոր քայլ էր այն, որ անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջանը, Իրանն ու Թուրքմենստանը եռակողմ համաձայնագիր կնքեցին գազի տարանցման ու փոխանակման մասին։ Ու գազի փոխանակումն արդեն իրականացվում է։ Բնականաբար, սրանով Ադրբեջանն իր տարածքով գործող էներգետիկ տարանցման ենթակառուցվածքներով («TANAP»-ի՝ Տրանս-Անատոլիական գազատարի և «TAP»-ի՝ Տրանս-Ադրիատիկ գազատարի միջոցով) թուրքմենական և իրանական գազը դեպի Եվրոպա տեղափոխելու հեռահար նպատակներ է հետապնդում։ Իսկ Հայաստանում այսօրվա իշխանություններն անգամ ի վիճակի չեն եղած էներգետիկ նախագծերը կյանքի կոչել, ուր մնաց՝ նոր ծրագրեր առաջ քաշեն։

Օրինակ՝ Հայաստան–Իրան–Ռուսաստան–Վրաստան ձևաչափով «Հյուսիս–Հարավ» էներգետիկ միջանցքի կառուցման նախագիծը, որի մասին համաձայնությունը կայացել էր դեռևս 2015 թվականին, դեռևս մնում է չիրականացված։ Իսկ Հայաստանից դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը մինչև այժմ չի ավարտվել։ Հայաստանը նույնիսկ չի կարողացել իրականություն դարձնել Իրանին մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա վաճառելու իր մտադրությունը, ինչի արդյունքում դրա համար նախատեսված Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը 100 մլն դոլարի պարտք կուտակեց ու դադարեցրեց աշխատանքը։ Փաստորեն ինչպես բոլոր ուղղություններով, այնպես էլ Իրանի հետ աշխատելու հարցում ՀՀ իշխանությունները խորը նիրհի մեջ են, թերևս նրանց համար միայն մեկ առաջնահերթություն կա՝ ինչպես պահել աթոռը. մնացած խնդիրները երկրորդական են։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար Մելոյան