Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Անգրագիտություն, անլրջություն, ստորություն. ապրում ենք այս ամենի մեջ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում հումանիտար աղետ է, անվտանգության հարցերը լուծում չեն ստանում, Հայաստանի սահմաններին կրակոցներ ու տագնապի զգացողություն, բնակչություն, որը սոցիալական բարդագույն վիճակում է հայտնվել:

Հոգեբան Կարինե Նալչաջյանը նշում է, որ իրավիճակը դեմ է արժանապատվությանը, պարզ ինքնապաշտպանությանը: «Բնության մեջ գոյություն ունի ինքնապաշտպանություն: Աստված ստեղծել է ամենը և տվել է ինքնապաշտպանվելու ներքին պոտենցիալ: Անձն ունի ինքնապաշտպանական մեխանիզմներ, եթե դրանք չլինեն, շատ արագ կկորցնենք մեր հոգեկան և ֆիզիկական առողջությունը: Մարդու մեջ հոգեբանական պաշտպանության մի ամբողջ զինանոց է գործում: Նույնը վերաբերում է նաև խմբային կյանքին: Պատերազմից, իմ որակմամբ` 44-օրյա ռազմական հանցագործությունից հետո ընկած ժամանակահատվածում ակնհայտորեն էլ ավելի թուլացել է մեր հոգեբանական ինքնապաշտպանությունը: Ներքին զենքերը, որոնք ունենք կյանքի դժվարությունների դեմ պայքարելու, ինքներս մեզ փրկելու համար, սարսափելի թուլացած են: Դրա փոխարեն սկսել են աշխատել հոգեբանական ինքնապաշտպանական այնպիսի մեխանիզմներ, որոնք հակառակ դերն են կատարում, եթե ուժեղ են արտահայտված, այսինքն` սկսում են վնասել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նալչաջյանը:

Նշում է, որ սա մասնագիտական բնորոշում է, իսկ ավելի պարզ բառերով ասած, մեզանում գործում է իրականության ժխտման և հուզական մեկուսացման հոգեբանական ինքնապաշտպանական մեխանիզմների չափազանցված արտահայտությունը: «Եթե ծանր վիճակում ենք, ծանր հարվածներ ենք ստացել, մեր ինքնապաշտպանական մեխանիզմներն սկսում են մեզ օգնել: Դրանցից է իրականության ժխտումը: Եթե այս մեխանիզմը չափազանցված ձևով է աշխատում, կտրվում ենք իրականությունից, դառնում ենք ոչնչացնող նորանոր հարվածների թիրախ: Մեր հավաքական «մենքի» մեջ իրականության ժխտման ակնհայտ տարրեր եմ տեսնում: Իրականությունն անտանելի է, արյան գետեր են հոսել, հաշմանդամ դարձած տղամարդկանց մի ամբողջ սերունդ ունենք, ունենք հայրենիքի անասելի կորուստ, ունենք ղեկավարություն, որը համբուրվում է մեր դահիճների հետ և խաբում է ժողովրդին, խաղաղության փափուկ բարձն է դնում գլխի տակ և ժողովրդին սկուտեղի վրա մատուցում թշնամուն:

Բայց երբ նայում ենք մարդկանց առօրյան, կյանքը, սա վերաբերում է նաև քաղաքական ուժերին, տեսնում ենք, որ իրականությունը ժխտում են: Լսում ենք, որ Սյունիքի Ներքին Հանդ գյուղում թշնամին մտել է մեր երկրի սուվերեն տարածք, մարդկանց կյանքը վտանգի տակ է, մեկ էլ՝ ուրիշ տեղեկատվություն. մեր ՊՆ-ն ասում է, որ նման բան չկա: Նրանք ստում են, մեզ խաբում են: Ինքնապաշտպանական այս մեխանիզմներն առաջանում են անզորությունից: Չեմ ուզում վատաբանել մեր ժողովրդին, նա տեսնում է, թե ինչ է կատարվում, բայց ձեռքին գործիք չկա, չգիտի՝ ինչ անել: Դեռևս իր կատարած դարակազմիկ սխալի ներքին զգացումն իր մեջ կա: Խոսքը «հեղափոխությանը» ոգևորված մասնակցելու մասին է: Մի մասի մոտ կա մեղքի զգացողություն, մի մասը համառորեն ասում է, որ ճիշտ էր: Մտքերի ու ապրումների խառնաշփոթ է: Թուրքը դեռ ոտքով իր տան դուռը չի բացել և զենքն իր ու իր հարազատների վրա չի պահել: Իր համար այս իրականությունն է ավելի ցանկալի, քան այն իրականությունը, որ Արցախում և Ներքին Հանդում է»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Շեշտում է, որ իրականության ժխտման կողքին ծագում է մեկ ուրիշ ինքնապաշտպանական մեխանիզմ` հուզական մեկուսացում: «Մարդն իր հոգեկան աշխարհը պաշտպանելու համար ենթագիտակցաբար սկսում է ապրումներ չունենալ: Լուրը լսեցի, մտածեցի, թե ինչ վատ բան է եղել, ու հետո շարունակում եմ ապրել իմ առօրյայով: Այժմ քաղաքակրթական բախումների մեջ ենք, պետք է ճիշտ կողմնորոշվենք, քանի որ թշնամին գործում է: Այսօր, երբ Արցախը մեկ րոպե անգամ չի լինի, եթե այնտեղ չլինեն ռուս խաղաղապահները, հայրենասիրական փետուրներով զարդարված ինչ-որ ուժեր անընդհատ հակառուսականություն են քարոզում, իսկ սա մահվան քարոզ է»,-ասում է հոգեբանը: Ընդգծում է` սուտը պարուրել է ամեն ինչ: «Երբ անզոր ես, քեզ անօգնական ես զգում, սուտն այնքան հարմար է: Դա փափուկ բարձ է: Կամ թուրքի հետ բարեկամությունը: Թուրքը բացահայտ, հենց այս վայրկյանին քեզ ոչնչացնելու ներքին հրճվանքի մեջ է, Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը ձեռք ձեռքի տված են աշխատում` հանուն ընդհանուր նպատակի: Այսօր մեր վիճակը ողբերգական է նրանով, որ մեր պետությամբ պաշտպանված չենք: Ամեն րոպե պատերազմը կարող է նորից պայթել, անընդհատ ասում են՝ խաղաղություն, խաղաղություն, չի լինելու այդ խաղաղությունը: Որքան անարժանապատիվ լինես, նվաստանաս թշնամու առաջ, ինքդ քեզ չպաշտպանես ներքին ու արտաքին թշնամուց, այնքան քեզ, քո զավակներին ու տղամարդկանց տանում ես դեպի պատերազմ»,-նշում է մեր զրուցակիցը:

Ասում է, որ այս օրերին շատ վերլուծաբաններ իրավացիորեն նշում են, որ Հայաստանի համար կա երկընտրանք, թե ում դաշնակիցն է` Թուրքիայի՞, թե՞ Ռուսաստանի: «Ռուսաստանն այստեղ ունի կենսական շահեր, որոնք պաշտպանելու է՝ անկախ նրանից, թե այստեղ ով ինչ է մտածում: Թուրքիայի դեպքում մարդիկ ասում են, որ վիլայեթացում է սպասվում: Հայաստանում ապրող միջին վիճակագրական մարդն այսօր այնքան է խեղճացած, այս սրիկաները մեզ այնքան զոհի վիճակի մեջ դրեցին, որ վիլայեթացում ասվածը սկսում է շատ բան չնշանակել: Պետք է հասկանալ, որ վիլայեթացում նշանակում է մահ, թուրքերի կողմից հայոց հերթական ցեղասպանությունը սկսված է: Իսկ ի՞նչ է անում աշխարհը, միջազգային հանրություն կոչվածը: Նրանք աղմուկ են բարձրացնում Ուկրաինայում ծննդատան ռմբակոծության վերաբերյալ, որը, ինչպես հետագայում պարզվեց, իրականում վաղուց վերածվել էր ռազմական հենակետի: Իսկ ո՞ւր էր այդ հանրությունը, երբ Արցախում ծննդատան վրա ռումբեր էին ընկնում, երբ Ադրրբեջանն արգելված զենքեր էր կիրառում:

Սա անբարոյականություն է, որը կործանելու է քաղաքակրթությունը: Դրա համար պետք է խելքներս գլուխներս հավաքենք, խարիզմատիկ առաջնորդներ պետք է ի հայտ գան, ինչ-որ ուժեր կան, բայց համատարած մրափ մտածի տպավորություն ենք թողնում: Պետք է ոտքի կանգնենք: Մեր ինքնապաշտպանությունը պետք է ադեկվատ ձևերով աշխատի, ոչ թե ինքնախաբեության բարձ դնենք մեր գլխի տակ, ասենք՝ միևնույնն է՝ Խրամորթ գյուղում չեմ եղել, այն մի գյուղն իմ տանից հեռու է և այլն: Իսկ գլխավոր «դուխովն» ասում է` խնդիրներ կան, բայց մենք գնանք մեր ուտելու-խմելու գործերով: Կամ աղի ու աղամանի պատմությունը, սա պատահական բան չէ: Երբ Ուկրաինան արդեն պատերազմի շեմին էր, իրենց Գերագույն ռադան քննարկում էր մեղվի ինչ-որ տեսակի պաշտպանության մասին օրենք: Զուգահեռներ չեք տեսնո՞ւմ աղի ու աղամանի հետ: Ոչինչ պատահական չէ, ամեն ինչ կազմակերպված է, ակնհայտ զավեշտը, հիմարությունը, էլ չեմ ասում խորքային ձևով դավաճանական քայլերը, թելադրված և կազմակերպված են: Մինչև հիմա թշնամական եռյակը` Էրդողան, Ալիև և Հայաստանի իշխանություններ, հավանաբար մտածել էին, որ ժողովուրդը թող կուշտ լինի, քաղցած խռովություններ չանեն, մեր գործն անենք, հետո նոր քաղցածության մեջ կդնենք: Հիմա արդեն քաղցն է մոտենում: Երբ բոլոր առումներով հայրենիքը հանձնած լինեն, այդ թվում` մարդկանց կյանքը, բոլորին կմատնեն քաղցի, գուցե այդ ժամանակ, երբ ստամոքսն ինչ-որ ազդակներ ուղարկի, ոտքի կանգնենք: Սա ասում եմ շատ մեծ ցավով, միևնույն ժամանակ, այնպես էլ չէ, որ բոլորը կույր ու խուլ են դարձել, անզգա»,-հավելում է հոգեբանը:

Անդրադառնում է նաև Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ «ընդհանուր առմամբ ՀՀ բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ»: «Սա ոչ միայն ստորության, այլ նաև անգրագիտության գագաթնակետն է: Եթե ուզում ես խոսել հանրային տրամադրությունների, կարծիքի, դիրքորոշումների մասին, տեղից վեր ես թռչում, գնում և ընկնում հարազատ մորդ գիրկը, Թուրքիան իրենց հարազատ մայրն է, և ասում քո ուզած բանը: Դու հանրային դիրքորոշումն ուսումնասիրե՞լ ես: Անգրագիտություն, անլրջություն, գումարած ստորություն: Ապրում ենք այս ամենի մեջ: Բայց տեսնում ենք նաև, որ մարդիկ առանձին-առանձին վերցրած հասկանում են իրավիճակը, ուղղակի այս մարդկանց կազմակերպել է պետք, և կտեսնեք, թե ինչ պոռթկում կառաջանա»,-եզրափակում է Կարինե Նալչաջյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սամվել Կարապետյանը քաղաքականության մեջ ներգրավվել է եկեղեցու դեմ հարձակումների պատճառով. ԱմստերդամՓաշինյանն ավելի շահագրգռված է ուրիշների շահերի համար պայքարել․ Ամստերդամ Հայաստանի առաջնորդը չի պաշտպանում իր ժողովրդին, իր պատմությունը, եկեղեցին ու մշակույթը, ահա թե ինչու Սամվել Կարապետյանի թեկնածությունը Հայաստանի համար այդքան կարևոր է․ ԱմստերդամԵրկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքը կընտրվի հաջորդ շաբաթ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնին Իշխանության քաղաքականությունն ուտել-խմելու և համերգների մասին է. Էդմոն Մարուքյան Եթե Իրանը չհամաձայնի տալ այն, ինչի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, ռմբակnծnւթյnւն կսկսվի, և այն կլինի շատ ավելի բարձր մակարդակի. Թրամփ Պատճառ է պետք, որ Ադրբեջանին տրորեն․ Արշակ Կարապետյան Ես հրեա եմ, բայց Ուկրանիայում Ուղղափառ եկեղեցու կողմնակից եմ եղել. Ռոբերտ Ամստերդամ «Որդիների կանչ» ՀԿ-ն որոշում է կայացրել հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքինԶինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը Այս հավելվածը գումար է գողանում․ ահա, թե որն է այնԵրբևէ չեմ տեսել` նման ժողով անցկացվի և որևէ օգուտ չտրվի. չհիշվեց գերիների, օկուպացված տարածքների մասին. Ամստերդամ Բիզնեսի աճը միայն վաճառքի մասին չէ․ Արմավիրում կայացած քննարկման հիմնական եզրակացություններըԴրանք խիստ կասկածելի են, բայց տպավորված եմ հայ գործընկեր փաստաբաններով. Ամստերդամ ԶՊՄԿ․ հայկական արդյունաբերության հենասյունը և համայնքների վստահելի գործընկերըԻսրայելական hարձակման հետևանքով Լիբանանում զnhվել է չորս մարդ Եկեղեցին պաշտպանելու համար միակ ձեւը գնալն ու քվեարկելն է հայերի համար. Ամստերդամ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի ունեցավ առանց եվրոպական իրավունքից բխող որևէ իրավական թույլտվության. Ռոբերտ Ամստերդամ Հայաստանը վերջնականապես փչացնում է հարաբերությունները Բելառուսի հետ Արևային էներգիան Տակլա-Մական անապատը վերածել է «կանաչ միջանցքի» Նոյեմբերյանում հարգանքի տուրք՝ 1991-ի մայիսի 6-ի զոհված ոստիկանների հիշատակին․ (ֆոտոշարք)Երևան-Սևան ավտոճանապարհին՝ կայանված «Nissan»-ում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է. Վահե ՀովհաննիսյանՀունիսի 7–ին ոչ թե իշխանության և ընդդիմության հարց է լուծվելու, այլ լինել–չլինելու. նեոֆաշիզմը պետք է մերժվի. Ա. ԹևանյանԻրանում առնվազն 149 հազար քաղաքացիական օբյեկտ վնաuվել կամ шվերվել է ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով. Իրանի Կարմիր մահիկ Սամվել Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամի ասուլիսը. ՈւղիղՀայաստանի հանրային տրամադրությունների նոր պատկերը. սոցիոլոգիական բացահայտումներ Նորվեգիան 302 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային ռшզմական աջակցություն ցուցաբերելու համար Դերասանուհին դատարանից խնդրում է թույլ տալ իրեն կյանքին վերջ տալՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ (տեսանյութ) Քաղաքացիների ձայնը լռեցվում է, կատարված ընտրությունը՝ անտեսվում․ Մենուա ՍողոմոնյանԿոտայքում խոշոր վթարի հետևանքով վիրավորներից մեկի թևն ամպnւտացվել էԵրեկոյան սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով Թուրքիայում զինվшծ hարձակnւմ է տեղի ունեցել ԱԳ նախկին նախարար Չավուշօղլուի եղբոր վրա «Կաղ բադի» գագաթնաժողովը՝ Երևանում ՔՊ-ի կեղծիքները` փաստերով. Նարեկ Կարապետյան 15-ամյա դեռահասը հրաշքով ողջ է մնացել էլեկտրահարումից և բարձրությունից ընկնելուց հետոՀայկ Մարտիրոսյանը «Sardinia World Chess Festival»-ի առաջատարներից է Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ Չեմ կարող ազգային ազատագրական պայքարը վերածել ուղղակի ընտրական քարոզարշավի․ Նաիրի ՍարգսյանԳյուղացին մեր երկրի ուժն է․ մարդիկ մեծ նվիրումով աշխատում են և արժանի են, որ իրենց աշխատանքը գնահատվի. Գագիկ ԾառուկյանՈրոշ քաղցկեղներ լուռ են գործում․ իմացիր ավելինԲրազիլիայի դպրոցներից մեկում աշակերտը դասերի ժամանակ կրшկ է բացել. կան զnhեր և վիրավnրներ Ապարանում ձյուն է տեղացել (տեսանյութ) Եվրոպան՝ ոչ թե ժողովրդավարության, այլ երկակի ստանդարտների քաղաքականություն է վարում․ Աննա ԿոստանյանՎթար. 24 ժամից ավելի ջուր չի լինի Տղամարդը սպանել է 65-ամյա հորըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը