Կանադան Բելառուսի համար փակել է իր օդային տարածքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադան փակել է օդային տարածքը բելառուսական ինքնաթիռների համար: Այս մասին Twitter-ում հայտնել է Կանադայի տրանսպորտի նախարարությունը:
«Ռուսաստանի Դաշնության անմիջական կողմնակիցների և նրա Ուկրաինա ներխուժման դեմ ուղղված տնտեսական միջոցառումների շրջանակում մենք փակել ենք Կանադայի օդային տարածքը բելառուսական ավիափոխադրողների և ինքնաթիռների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



